ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մուհամադ Զարիֆ. Արտաքին քաղաքականությո՞ւն, թե՞ Սաուդյան Արաբիայից 480 մլրդ դոլարի կորզում

Մուհամադ Զարիֆ. Արտաքին քաղաքականությո՞ւն, թե՞ Սաուդյան Արաբիայից 480 մլրդ դոլարի կորզում
22.05.2017 | 19:29

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆն արձագանքել է երկրի հասցեին քննադատություններին, որ հնչեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էր Ռիադում արաբա-իսլամա-ամերիկյան գագաթնաժողովի ժամանակ։ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է գումար դուրս մղել Սաուդյան Արաբիայից:


«Իրանն ընտրություններից անմիջապես հետո հարձակման ենթարկվեց ամերիկացի նախագահի կողմից ժողովրդավարության ու չափավորության այս պատվարում։ Արտաքին քաղաքականությո՞ւն, թե՞ պարզապես Սաուդյան Արաբիայից 480 մլրդ դոլարի կորզում»,- գրել է Ջավադ Զարիֆը Twitter-ում՝ մեջբերելով հատվածներ Թրամփի ելույթից։ Թրամփը մեղադրել է Իրանին գրոհայիններին զենք մատակարարելու համար, Լիբանանում, Իրաքում, Եմենում և Սիրիայում անկայուն իրադրության համար պատասխանատվությունը վերագրել Իրանին։ Նրա խոսքով՝ քանի դեռ Թեհրանը խաղաղության հաստատման հարցում գործընկեր լինելու մտադիր չէ, բոլոր երկրներն ու ժողովուրդները պետք է համատեղ ջանքերով մեկուսացնեն Իրանին։ Թրամփը նաև երախտագիտություն է հայտնել Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը՝ ԱՄՆ-ում ակտիվ ներդրման համար։

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ